|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Գեւորգ Կոստանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Քննարկվել են «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված իշխանության պետական եւ դատական մարմիններին, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվելիք եկամուտները եւ ծախսերը:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է բյուջետային փաստաթղթի կազմման հիմնական առանձնահատկություններին՝ հարկաբյուջետային կանոնների բազմություն, ծրագրային ձեւաչափով բյուջեի ներկայացում, արտաբյուջետային շրջանառությունների արտացոլում ծրագրերում: Այս շարքում նա նշել է նաեւ կառավարման համակարգում ընթացող զարգացումները, մասնավորապես կառուցվածքային փոփոխությունները, նույն կառուցվածքի փոփոխության շրջանակում կառավարման մարմինների ղեկավար կազմի եւ աշխատակիցների հարաբերակցության, ինչպես նաեւ կառուցվածքային ստորաբաժանումների վերանայումը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարման ապարատում նախատեսվում է պարգեւատրման ֆոնդի ստեղծում: