|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախադեպը չունեցող սկանդալ է տեղի ունեցել Եվրախորհրդարանում` Ռումինիայից պատգամավոր Ադրիան Սեւերի հետ կապված, որը Ադրբեջանի հիմնական լոբբիստն է:
Ըստ բրիտանական Sunday Times թերթի` նրան մեղադրում են ֆինանսական օրենսդրությունը փոփոխելու համար կաշառք վերցնելու մեջ:
Թեեւ պատգամավորը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները, այնուամենայնիվ, մի քանի պատգամավորներ խիստ հայտարարություններ են արել:
Եվրախորհրդարանի փոխնախագահ Դայանա Ուոլիսը հայտարարել է, որ մտադիր է հանդես գալ պաշտոնական հետաքննություն սկսելու նախաձեռնությամբ: Իսկ եվրոպական սոցիալիստների առաջնորդ Մարտին Շուլցը պահանջելու է Սեւերին հեռացնել խմբից: Շուլցը նշել է, որ ցանկացած պատգամավոր, եթե կաշառք է վերցնում, պետք է հրաժարական տա: