|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ո՞վ է ամենաուժեղն ու ամենամտածողը: Արդեն երկրորդ անգամ Երիտասարդ առաջնորդների դպրոցի սաները, որոնց կարգախոսն է «Երբ ուժը մտածում է», պայքարում էին հաղթողի կոչման համար այսօր տեղի ունեցած շախմատի առաջնության ժամանակ:
Մրցույթին, որն անցկացվում էր Շախմատի տանը, մասնակցում էր քսանհինգ երիտասարդ: Հաղթողներն ու լավագույնները պատվոգրեր եւ մրցանակներ ստացան:
Շախմատի առաջնությունը կազմակերպում է ԵԱԴ Սպորտային ակումբը, որի նպատակը երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարը տարածելն է:
Ինչպես նշեց ակումբի համահիմնադիր Համլետ Թադեւոսյանը, արդեն ձեւավորվել է ԵԱԴ շախմատի հավաքականը, որը տարբեր մրցումների է մասնակցել եւ հաջողություններ ունեցել:
Մինչ շախմատի առաջնությունները, ակումբը ձեւավորել է ֆուտբոլային թիմ, որը հանդիպումներ է ունենում հայաստանյան այլ սիրողական թիմերի հետ: