|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ամենազարհուրելին այն է, երբ քաղաքական ուժը պատասխանատվություն չունի: Այս մասին փետրվարի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ, գործող իշխանության կարծիքով, Հայաստանում վերջին շրջանում ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել։
«Իսկ ի՞նչ է եղել: Ընդամենը հանձնել ենք Արցախը, զոհվել են ավելի քան 5 հազար մեր լավագույն տղաները, ընդամենը տասնյակհազարավոր արցախահայեր տեղահանվել են, ընդամենը ծնողները փնտրում են իրենց զոհված որդիների դիակները կամ այն, ինչ հնարավոր է գտնել իրենց որդիների դիակներից եւ չեն գտնում»,- զգացմունքային հայտարարեց Զոհրաբյանը՝ նշելով, որ նախկինում էլ մարդիկ Հայաստանից հեռանում էին, սակայն երկիրը դեռեւս երբեք չի գտնվել այսքան ծանր ու անմխիթար վիճակում:
Պատգամավորը նշեց, որ, չնայած բազմաթիվ խնդիրներին եւ երկրում իշխող անարդարությանը, ոչ մի իշխանություն թշնամուն հող չի հանձնել: