|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանի գրողների միությունն անցկացնում է «Արդի հայ արձակ. 21-րդ դար» թեմայով մրցույթ: Մրցույթն անցկացվում է երեք անվանակարգերում` «Լավագույն վեպ», «Լավագույն վիպակ» եւ «Լավագույն պատմվածաշար»:
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել գրողներ Հայաստանից եւ Սփյուռքից:
Սահմանված մրցանակային ֆոնդը 5,5 միլիոն դրամ է: Նախատեսված են հետեւյալ մրցանակները` վեպի համար` 2 միլիոն, վիպակի եւ պատմվածաշարի համար` 1,5-ական միլիոն դրամ:
Մրցույթն անցկացվում է Ռուսաստանի հայերի միության եւ Սփյուռքի նախարարության աջակցությամբ: