|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մնացել են շրջափակման մեջ` երեք միայնակը` Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը սկսվել է: Այս պահին ոստիկանությունն ամբողջովին շրջափակել է օպերայի եւ բալետի պետական թատրոնի շենքը եւ փակել է Ազատության հրապարակի մուտքը:
Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Ազատության հրապարակում, իսկ ԱԺ «Ժառանագության» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը եւ նրա մի շարք համախոհներ հայտնվել են ոստիկանների այս կողմում` հրապարակից դուրս:
Զարուհի Փոստանջյանը «Երկիր»-ին հայտնել է, որ ոստիկաններն առանց որեւէ պատճառաբանության խոչընդոտում են իրենց մուտքը հրապարակ: