|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վանաձորի ՀԱԿ անդամները Հայքի հրապարակում բողոքի ակցիա են կազմակերպել` պահանջելով ազատ արձակել վանաձորցի, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ նրան Երևանի «Դինամո» մարզադահլիճի հարակից տարածքից ձերբակալել էին մարտի 13-ի երեկոյան:
Թե' ՀԱԿ Վանաձորի տարածքային գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանը, թե' ՀԱԿ վանաձորաբնակ ակտիվիստները համոզված են, որ ձերբակալման դրդապատճառը Ս. Խաչատրյաի քաղաքական ընդդիմադիր հայացքներն են:
Ամենայն հավանականությամբ, ձերբակալություն նպատակ ունի հնարավորինս կանխել մարտի 17-ին մայրաքաղաքում կայանալիք մեծ հանրահավաքին լոռեցիների մասնակցությունը, ինչը բռնցքամարտիկը կարող էր ակտիվորեն կազմակերպել: Հենց մարտի 1-ին կայացած հանրահավաքին Ս. Խաչատրյանի ունեցած ակտիվ մասնակցությունն է նրա ձերբակալման հիմնական պատճառը:
«Ազատություն» վանկարկումներով և կոչերով ակցիայի մասնակիցները հրապարակից երթով շարժվել են դեպի Լոռու մարզի դատախազություն, հանդիպել են մարզի դատախազ Կարեն Շահբազյանի հետ եւ իրենց համաքաղաքացուն ազատ արձակելու գրավոր պահանջ ներկայացրել նրան:
Տեղեկությունների համաձայն` նմանատիպ ակցիա-երթ նախատեսվում է նաև վաղը: