|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեկ` ժամը 17:00-ի սահմաններում, ձերբակալել են բռնցքամարտի աշխարհի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, ՀԱԿ համակիր Սամսոն Խաչատրյանին եւ այս պահին նրա մասնակցությամբ քննչական գործողություններ են ընթանում:
Հայտնի բռնցքամարտիկի հետ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունք բերման են ենթարկվել եւս երկու հոգի, սակայն հետագայում ազատ են արձակել:
Ըստ փաստաբան Արա Զաքարյանի` Սամսոն Խաչատրյանը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Նախնական տեղեկություններով` նրան բերման են ենթարկել այս տարվա մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ վիճաբանելու համար։
Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ հավաքվել են ՀԱԿ-ի բազմաթիվ ակտիվիստներ: