|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բաքվի մոտակայքում հրաբուխ է ժայթքել, որի բոցը բարձրացրել է ավելի քան 50 մետր: Մինչ ժայթքումը պայթյուն է որոտացել, ապա երեւացել է հրե բոց. տեղեկացնում է 1news.az-ը:
Հնարավոր արտակարգ վիճակները բացառելու համար անմիջապես դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները:
Ներկայումս բոցի բարձրությունը 2 մետր է, սակայն ցեխի ժայթքումը շարունակվում է, խառնարանի մոտ հայտնվել են բազմաթիվ ճեղքեր:
Բացի այդ, ըստ կայքի, ԱՄՆ կառավարության երկրաբանական հետազոտությունների ծառայությունը տեղեկացրել է, որ այսօր Բաքվից 65 կմ արեւմուտք երկրաշարժ է գրանցվել` 4,4 մագնիտուդով: Մայրաքաղաքում ցնցումները չեն զգացվել: