|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան:
Տարածաշրջանում առկա սառեցված հակամարտությունների կարգավորումը Լիտվան համարում է իր նախագահության ընթացքում լուծվելիք առաջնահերթ խնդիր, հետեւաբար, այցի ընթացքում Աժուբալիսը քննարկելու է, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը. ասվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
Աժուբալիսը Երեւանում կլինի մարտի 17-18-ը` Բաքու եւ Թբիլիսի այցելելուց հետո: