|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵԱՀԿ գործող նախագահ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը պատրաստվում է այցելել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Նշվում է, որ Շթայնմայերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը Բեռլինում քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Շթայնմայերը ողջունել է հրադադարի ռեժիմի պահպանման հարցում վերջերս գրանցված բարելավումը: Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա հնարավոր քայլերը, ինչպես նաեւ տարածաշրջան Շթայնմայերի առաջիկա այցի ծրագիրը»,- ասվում է հայտարարությունում: