|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հեղափոխությունը նորմալ երեւույթ չի համարում, որովհետեւ բոլոր հեղափոխություններից հետո երկրները, որոնցում դրանք կատարվել են, կործանվում են` առնվազն 10, 20, 30, 50 տարով: Սա պատասխանն էր «Ժառանգության» պատգամավոր Զ. Փոստանջյանի դիտարկմանը, թե Ալիկ Սարգսյանը հայտարարել է` եթե լինեն հեղափոխության մտքեր, ինքն օրորոցում դրանք կխեղդի:
«Հեղափոխության նկատմամբ ես առանձնապես սիմպատիա չունեմ, որովհետեւ հեղափոխությունը ցնցում է, զինված ճանապարհով իշխանության բռնազավթում, իշխանափոխությունը նորմալ երկրներում կատարվում է այլ ճանապարհով: Դուք ի՞նչ եք պատրաստվում` զինված մոլեգնել մայրաքաղաքում, եւ ես դա չկանխե՞մ, դուք դա՞ եք ուզում: Միգուցե փորձեք մի անգամ, փորձեք, եւ իմ վերաբերմունքը կտեսնեք հենց կոնկրետ էդ պահին»,- սպառնաց ոստիկանապետը:
Այնուհետեւ անդրադառնալով իր հետ անընդհատ լեզվակռվի բռնվող Փոստանջյանին` նշեց. «Դուք պրովոկացիայի եք գնում, տիկին Զարուհի, դուք խոսք եք ման գալիս, որի շուրջ կառուցեք ձեր ամբողջ ֆանտազիան, որ այսօրվա դրությամբ արդեն մեռած է: Բայց մենք ձեր գործելաոճին շատ լավ ծանոթ ենք, մեր բոլոր ոստիկանները ձեզ ճանաչում են, փորձեք էդ մեթոդներով մեզ հետ այդպես չվարվել, չի ստացվի»: