|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Առավոտ» օրաթերթի եւ հայցվոր` Գորիսի հիվանդանոցի տնօրեն Սլավիկ Ամիրյանի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել` գալ հաշտության. թերթը կտպագրի հայցվորի հերքումը, հայցվորն էլ` կհրաժարվի իր հայցապահանջի գումարային մասից` 2 մլն դրամ գումարից:
Հիշեցնենք, որ «Առավոտը» հրապարակման մեջ նշել էր, որ տնօրենը յուրացրել է հիվանդանոցի աշխատակիցների աշխատավարձը, սակայն որքան էլ հուսալի է եղել այդ աղբյուրը, թերթը գնացել է համաձայնության` զուտ տեղեկատվության աղբյուրի պաշտպանության, չգաղտնազերծելու նկատառումներով:
Համաձայնության մասին որոշումը դատարանը, հավանաբար, կհրապարակի մարտի 21-ին: Նախորդ` փետրվարի 16-ի նիստը հետաձգվել էր թերթի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Քրիստինե Գեւորգյանի միջնորդությամբ: