Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
«Մենք քաղբանտարկյալներ չունենք: Այդ գնահատականը ես չգիտեմ, թե ում կողմից է հնչում, բայց բազմաթիվ առիթներով ասել եմ, հիմա էլ եմ ուզում ասել, որ մենք որեւէ մեկին քաղաքական հայացքների համար տրամադրված չենք կալանավորել կամ պահել: Դա մեզ ոչինչ չի տալու»,- ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ համազեկուցողները, մասնավորապես` Ջ.Պրեսկոտը, պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ազատ արձակողն ինքը չէ. ՀՀ դատարանները շատ անկախ են եւ կորոշեն` եթե մեղավոր չեն` բաց կթողնեն:
Անդրադառնալով ՀՀ-ին վերաբերյալ բանաձեւերի կատարմանը, ԱԺ նախագահը նշեց, որ դրանք ՀՀ իշխանությանը չեն պարտադրվում. «Մեր բանաձեւերը, մեր պարտավորությունները, որ մենք ունենք, բոլորն իրականացնելու ենք»: