|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Նախօրեին հայկական ազատ ու պատասխանատու հեռուստաընկերություններին տված հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանն օգտագործեց իր ճարտասանական ողջ տաղանդը` փորձելով ապացուցել, որ ինքն ու իր ղեկավարած կառավարությունը մեղավոր չեն ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր վիճակի համար:
Այլ կերպ ասած` ՀՀ վարչապետը շուրջ երկու ժամ տեւած մենախոսությամբ փորձեց հիմնավորել սեփական մասնագիտական անմեղսունակությունը: Տ. Սարգսյանի խոսքերից այնպիսի կարծիք կարելի էր կազմել, որ նա միայն այսօր է ստանձնել վարչապետի պաշտոնը եւ փորձում է որեւէ կերպ երկիրը հանել աղետալի վիճակից: