|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այսօր այցելել է «Նաիրի» ԲԿ՝ տեսակցելու կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին։ Նա շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Ծնողներին արգելված է տեսակցել նրա հետ։
«Դավիթի վիճակը հեչ լավ չի, ուշագնացություններ, դե գիտեք։ Նրա ուշքն ու միտքը մի բան է»,-ասաց Մելիքյանը՝ ավելացնելով, որ նա խիստ ցանկանում է Սուրբ Հարության տոնին այցելել ու ներկա լինել Սուրբ պատարագին ու հաղորդություն ստանալ։
Փաստաբանն ասաց՝ հույս ունեն, որ դրա հնարավորություն տղայի համար կընձեռվի։