|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը բավական աշխուժություն է հաղորդել խորհրդարանական (եւ ոչ միայն) անցուդարձին: Կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` քննադատելով իշխող կոալիցիայի վերջին հայտարարությունը, հանկարծ պարզել է, որ դա չի արտացոլում հասարակության պահանջները, որ ԱԺ օրակարգը չի բխում հասարակության շահերից:
«Իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ ընդդիմադիր այս աթոռների վրա: Հարկ չկա կեղծել հերթական ընտրությունը, ինչպես սուրբ պատարագն է ասում` սիրով, ճշմարտությամբ եւ երբեք հեգնանքով` առե'ք, կերե'ք, սա է ժառանգությունը ձեր»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը եւ, ի նշան բոյկոտի, իր խմբակցության անդամների հետ լքել է նիստերի դահլիճը` քննարկելու կուսակցության հետագա անելիքները: