|
Փոխարժեքներ
14 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.69 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.769 |
| GBP | ⚊ | £ 491.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանում, այսօր անսովոր ատլաս է ցուցադրվել: Այն պարունակում է Համաշխարհային ժառանգության` սպառնալիքի տակ գտնվող օբյեկտների տիեզերական լուսանկարներ:
Ատլասն ապացուցում է, որ բնական աղետները, միջավայրի աղտոտումը, զանգվածային զբոսաշրջությունը եւ զինված հակամարտությունները սպառնում են մշակութային կոթողներին: Տիեզերքից դիտարկումը հնարավորություն կտա հետեւել մշակութային ժառանգության վիճակին, բնական արգելոցների զարգացմանը, նաեւ կլիմայի փոփոխությունների եւ գյուղատնտեսական գործունեության ազդեցությանը դրանց վրա:
Նոր տեխնոլոգիաների կիրառումը հնարավոր է դարձել ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի տիեզերական գործակալությանների համագործակցության շնորհիվ: