|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Երեկ` ժամը 16:40-ին, Ռուբինյանց 5 շենքի դիմաց 1961 թվականին ծնված Արմեն Սարգսյանը «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 14 ՍՍ 352 համարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը 1943 թվականին ծնված Զովա Մարտիրոսյանն է: Նա աշխատում է Երեւանի տուրիզմի եւ սերվիսի ռուսական պետական համալսարանում` որպես ամբիոնի դոցենտ:
Զ. Մարտիրոսյանին տեղափոխել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն:
Ոստիկանության ՃՏՀ քննության բաժնի քննիչ Լյովա Կարապետյանի հանձնարարականով` ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ: