|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երկրորդ օրն է Շիրակի մարզում չեն դադարում ձյան տեղումները, ինչի պատճառով ինչպես Գյումրիի, այնպես էլ բոլոր միջհամայնքային ճանապարհները դարձել են դժվարանցանելի, իսկ Աշոցքի, Ամասիայի և Ախուրյանի մի շարք գյուղերի ճանապարհները ամբողջովին փակ են:
Շիրակի մարզպետարանը հավաստիացնում է, թե գործի է դրված առկա ամբողջ տեխնիկան, սակայն օգուտ չկա, քանի որ ձյունը մի կողմից մաքրվում է, մյուս կողմից`շարունակում է տեղալ ու փակել ճանապարհները. տեղեկացնում է shirakcenre.org-ը:
ԱԻՎ նախարարության փրկարար տեղեկատուից ԵՐԿԻՐ-ին ասացին, որ առատ ձյան պատճառով փակ են Շիրակի միջհամայնքային ճանապարհները, իսկ Երևան-Գյումրի մայրուղին բաց է: Այս պահին Շիրակի մարզում աշխատում է 17 մեքենա, եւս 9-ը` Արագածոտնի մարզում: