|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոսկվայում սպասվում է առատ ձյան տեղումներ` ուժեղ քամու ուղեկցմամբ. Gazeta.ru-ն գրում է, որ այս մասին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Պետր Բիրյուկովը:
«Մարտի 13-ից 17-ը Մոսկվայում սպասվում են ձյան տեղումներ տարբեր պարբերականությամբ: Մասնագետների տվյալներով, ընդհանուր առմամաբ մինչև 25սմ հաստությամբ ձյուն կարող է նստել: Մարտ ամսին ձյան նման տեղումներ լինում են 50 տարին մի անգամ: Վերջին անգամ նման բան եղել է 60-ական թվականներին»,- ասել է Բիրյուկովը:
Նա նշել է նաև, որ ամենառատ տեղումները լինելու են մարտի 15-ին և 16-ի գիշերը: