|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հանուն խաղաղության`Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված վճռական քայլեր կատարելու ժամանակն է. ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Հայաստան եւ Ադրբեջան կատարած հերթական այցից հետո արված հայտարարության մեջ, որը տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում:
Համանախագահները համարում են, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Աստրախանում տեղի ունեցած հանդիպումից հետո դրական տեղաշարժ է նկատվել: Նրանք հակամարտության կողմերին կոչ են անում շարունակել առաջընթացը` խաղաղ բանակցային գործընթացը զարգացման հաջորդ փուլ տեղափոխելու համար:
Համանախագահները հայտարարել են, որ շարունակելու են աջակցել կողմերին հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված գործողություններում, նաեւ կոչ են արել զսպվածություն ցուցաբերել հրապարակային ելույթներում:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարի 8-11-ը տարածաշրջանային այցի շրջանակներում եղել են Երեւանում եւ Բաքվում: Նրանց ուղեկցել է ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: