|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այս օրերին ԱՄՆ Հայ դատի գործիչները հանդիպումներ են ունենում ԱՄՆ կոնգրեսականների հետ` Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։ Նրանք հանդիպել են կոնգրեսական Թոմ Քինի հետ՝ ցեղասպանության համար պատասխանատվության ենթարկելու մեկամսյա արշավ սկսելու համար:
Ակտիվիստները կոչ են արել ԱՄՆ-ին վճռական քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Արցախի 150,000 հայերի էթնիկ զտումների համար, կիրառել Global Magnitsky պատժամիջոցները ռազմական հանցագործությունների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ և ուժեղացնել հանրային իրազեկությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։