|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Նեմո» դելֆինարիումի դեմ պայքարելու հարցում հայ էկոլոգները մտադիր են համագործակցել ադրբեջանցի գործընկերների հետ: Ինչպես հաղորդում է «Էկոլուրը», այդ մասին ասել է «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը:
Ըստ նրա` այս տարի Ադրբեջանում բացվել է դելֆինարիում, որի թիկունքում, ինչպեսեւ «Նեմոյի» դեպքում, կանգնած է ուկրաինական «Ներում» ընկերությունը:
«Մենք ցանկանում ենք կապվել Ադրբեջանի էկոլոգիական ոչ կառավարական կազմակերպությունների հետ եւ իմանալ նրանց դիրքորոշումն այդ հարցում: Մեզ նաեւ հետաքրքրում է` արդյո՞ք այդ դելֆինարիումը բացվել է օրինական հիմունքով, եւ ո՞վ է համաձայնություն տվել դրան»,- ասել է Ս. Ադամյանը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ հայկական կողմը մտադիր է դատի տալ «Ներում» ընկերությանը, ընդ որում` գործընթացում կներգրավվեն նաեւ «Նեմո» դելֆինարիումի շինարարությանն առնչված անձինք.
«Այժմ մենք հավաքում ենք անհրաժեշտ նյութերը, անցկացնում մանրակրկիտ հետաքննություն: Մեր տեղեկությունների համաձայն` «Նեմո» դելֆինարիումի համար դելֆիններ են գնել Ճապոնիայում` մեկ դելֆինի դիմաց վճարելով 35 հազար եվրո: Տեղեկություններ կան, ճիշտ է, չգիտեմ, թե դրանք որքանով են ճիշտ, որ Երեւանում արդեն մեկ դելֆին սատկել է»,- նշել է Ս. Ադամյանը: