|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ամբողջ աշխարհում հուլիսի առաջին շաբաթը նշվում է որպես Պատանդ դելֆինների համաշխարհային շաբաթ, իսկ հուլիսի 4-ը` Պատանդ դելֆինների միջազգային օր:
Ըստ «Էկոլուրի»` ամբողջ աշխարհում այդ օրն անցկացվելու են անազատության մեջ պահվող դելֆինների պաշտպանության ակցիաներ:
Հուլիսի 4-ին դելֆինների պաշտպանները Երեւանում նույնպես մտադիր են ակցիա կազմակերպել` «Նեմո» դելֆինարիումի մոտ:
«Մենք ցանկանում ենք ասել, որ մեր դելֆինարիումի դելֆինները պատանդներ են: Մենք կբաժանենք թերթիկներ, որոնցում բացահայտվում են դելֆինների վարժեցման գաղտնիքները»,- ասում է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը: Նրա խոսքերով` տեղեկատվությունը պատրաստել են ուկրաինացի գործընկերները: