|
Փոխարժեքներ
23 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը Ստեփանակերտի Հեքիմյան 11 շենքի թիվ 1 բնակարանում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում երկու մարդ է մահացել:
Ստեփանակերտի հրշեջ-փրկարար մասի 2-րդ պահակախմբի պետ Սաշա Ավանեսյանի հավաստմամբ` հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել է գիշերվա ժամը 00:41-ին, որից հետո առաջին մեքենան ուղեւորվել է դեպքի վայրը: «Տեղում ծանոթանալով վիճակին` հասկացել եմ, որ մի մեքենայով հրդեհը չենք կարող մարել, կանչել եմ երկրորդը, եւ համատեղ ջանքերով 01:25 րոպեին հրդեհը մարել ենք»,- պատմում է Սաշա Ավանեսյանը:
Հրդեհված 1-սենյականոց բանակարանում ամուսիններ էին ապրում՝ 1931թ. ծնված Շահեն եւ Գալյա Աղաջանյանները: Կինը մահացել է տեղում, իսկ ամուսինը՝ հիվանդանոցում:
Հրդեհի պատճառը պարզ կդառնա հրդեհատեխնիկական փորձաքննությունից հետո: