|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Չելսիում» հանդես եկող Դիդիե Դրոգբան վերադարձել է Կոտ դ' Իվուարի հավաքական:
Թիմի գլխավոր մարզիչ Ֆրանսուա Զաուն նրան ընդգրկել է հավաքականի կազմում` փետրվարի 8-ին Մալիի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը մասնակցելու համար: Հանդիպումն անցնելու է Վալանսում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Դա Դրոգբայի առաջին խաղը կլինի վեցամսյա ընդմիջումից հետո: Վերջին անգամ հարձակվողը ազգային հավաքականի մարզաշապիկով ելույթ է ունեցել ՀԱՀ-ում` անցած աշխարհի առաջնությանը Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության դեմ խաղում` 3:0:
Աշխարհի առաջնությունից հետո Դրոգբան հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է միջազգային կարիերան, քանի որ ցանկանում է ամբողջությամբ կենտրոնանալ «Չելսիի» խաղերի վրա: