|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխված արցախցիներից մեկը համապատասխան բուժումը ստանալուց հետո Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է Արցախ։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։
«Օրերս ապաքինված մեկ քաղաքացի երկու ուղեցողների հետ վերադարձել է։ Ապաքինված հիվանդներին հետ տեղափոխելու գործընթացը եւս նույն կերպ է գործում։ Այսինքն՝ պետք է լինի դիմումը վերադառնալու մասին, եւ ըստ այդմ՝ մենք առաջարկում ենք մեր միջնորդությունը, կողմերի հետ համաձայնացնում եւ աջակցում»,- նշեց Ամատունին։
Նշենք, որ մինչ այսօր Կարմիր Խաչ միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 28 հիվանդ։