|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Եթե երկիրն ուզում է ներքին արտադրողի շահերը պաշտպանել, ապա պետք է արտաքին արտադրողի համար որոշակի դժվարություններ և հոգսեր ստեղծի, այդ թվում`մաքսային քաղաքականության շնորհիվ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով մաքսատուրքի ավելացման մասին, ասաց ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ հակադարձեց, ասելով, որ մաքսային բարեփոխումներն անհրաժեշտ են, բայց ոչ կոշտ քաղաքականություն իրականացնելով: «Պետք է հարկային, մաքսային արտոնություններ տրամադրվեն, ազատ տնտեսական գոտիներ լինեն: Շատ ձեռներեցներ, գործարարներ սպասում են, որ հարկային արտոնությունների պարագայում թեթև արդյունաբերությունը Հայաստանում զարգացնեն»,- ասաց Վազգեն Սաֆարյանը` շեշտելով` ինքը կողմ է, որ տեղական արտադրությունը զարգանա:
Նրա համոզմամբ` հնարավոր է, որ այս քայլով կառավարությունը փորձում է խրախուսել տեղական արտադրությունը, բայց մինչև այդ հարկավոր էր համապատասխան քայլեր ձեռնարկել: