|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Չբացառելով, որ Սուդանի` պատերազմով ու հետագայում արդեն հանրաքվեով նվաճված անկախությունը կարող է նախադեպ լինել Արցախի խնդրի արդարացի կարգավորման համար`ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ անկախ Թուրքիայի կամ Ադրբեջանի ցանկանալ-չցանկանալուց, Սուդանի անկախության հանրաքվեն ցույց է տալիս, որ աշխարհում շարունակվում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավը:
«Ինչպես ԼՂ ժողովուրդը պատերազմով ապացուցեց իր անկախության իրավունքը, այնպես էլ Հարավային Սուդանի ժողովուրդը 1983-2005 թթ. պատերազմի ընթացքում ապացուցեց, որ ինքն ունի անկախ ապրելու իրավունք»,- նշել է պատգամավորը: