|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սուդանը ցանկանում է կրկին բանակցություններ վարել Կարմիր ծովում ռուսական ռազմակայան հիմնելու մասին համաձայնագրի շուրջ: Այս մասին Blue Nile TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Սուդանի զինված ուժերի շտաբի պետ Մուհամեդ Ուսման ալ Հուսեյնը:
Ուսման ալ Հուսեյնը հիշեցրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է Սուդանի նախկին կառավարության և Ռուսաստանի միջև: Նրա խոսքով՝ սուդանական կողմը կարող է փոփոխություններ կատարել փաստաթղթում՝ կապված Կարմիր ծովում Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ: «Համաձայնագիրը կարող է շարունակվել, եթե մենք օգուտներ և շահեր գտնենք մեր երկրի համար»,- բացատրել է նա:
Մոսկվան և Խարտումը Կարմիր ծովի ռազմածովային բազայի մասին համաձայնագիր ստորագրեցին 2020 թվականին: Ըստ դրա՝ աֆրիկյան հանրապետությունը հող կտրամադրի Ռուսաստանի ռազմածովային կայանի համար, որը կարող է տեղավորել ոչ ավելի, քան չորս նավ, ներառյալ՝ միջուկային էներգետիկա ունեցողները: