|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եգիպտոսի իշխանությունները պաշտոնապես պահանջել են Գերմանիայից վերադարձնել Նեֆերտիտիի կիսանդրին, հաղորդում է Bloomberg-ը: Համապատասխան հարցումով նամակը պրուսական մշակութային հիմնադրամի ղեկավարին է ուղարկել Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Զախի Հավասը:
80 տարուց ավելի է` Եգիպտոսը փորձում է վերադարձնել սույն արտեֆակտը: Կիսանդրին 1912 թվին հայտնաբերել էր գերմանացի հնէաբան Լյուդվիգ Բորհարդը: Համարվում է, որ կիսանդրին Եգիպտոսից դուրս է բերվել խաբեությամբ. Բորհարդն իբր մոլորության մեջ է գցել տեղացի տեսուչին` այն նկարագրելով որպես աննշան մի գտածո:
1935-ին Գերմանիայի իշխանությունները համաձայնեցին վերադարձնել նշանավոր կիսանդրին, սակայն Ադոլֆ Հիտլերը չեղյալ համարեց այդ որոշումը: