|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայից ապաստան խնդրող թուրք դիվանագետների և զինվորականների թիվն ավելացել է. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով գերմանական «Der Spiegel» հանդեսին, նշում են, որ, Գերմանիայի գաղթականների և փախստականների դաշնային գրասենյակի տվյալների համաձայն, այդ երկրից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների դիմումների թիվը հասել է 262-ի:
Աղբյուրը նշում է, որ այս պահին դիմումներից ոչ մեկը չի բավարարվել, սակայն հավելում է, որ հնարավոր է առաջիկայում դրանց որոշ մասը գուցե ընդունվի:
Դիմումների վերաբերյալ իր գնահատականն է տվել նաև Գերմանիայի արտգործնախարարությունը: Հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ կան բացահայտ ապացույցներ, որ Թուրքիայում սիստեմատիկորեն հետապնդումներ են իրականացվում գյուլենական համայնքի հետևորդների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը իշխանությունների կողմից մեղադրվում է Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: