|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թբիլիսիում եվրոպական հինգ երկրների դեսպաններ ցանկանում են Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիայի հետ քննարկել քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ Վրաստանի քաղաքացիներից ստացվող դիմումների աճի հարցը. հայտնում է Интерфакс-ը:
«Շենգենյան գոտու երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Հունաստանում և Շվեյցարիայում, լրջորեն անհանգստացած են Վրաստանի քաղաքացիների կողմից քաղաքական ապաստանի համար դիմումների աճի կապակցությամբ, ուստի մենք ցանկանում ենք Վրաստանի ներքին գործերի նախարարի և վրացական կառավարության հետ քննարկել ու գտնել այդ հարցի լուծումը»,- լրագրողներին ասել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենիեն:
Նա նշել է, որ միայն 2018-ի դեկտեմբերին Վրաստանի մոտ 1000 քաղաքացի դիմել է Ֆրանսիայի իշխանություններին` քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:
Դեսպանը հայտնել է, որ եվրոպական երկրների կառավարություններն անհանգստացած են նաև Եվրոպայի երկրներում Վրաստանի քաղաքացիների կողմից հանցագործությունների կատարման աճից: