|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Գերմանիայի օդանավակայաններից Թուրքիա մեկնող ուղևորների թիվը նկատելիորեն նվազել է: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ 2017թ. հունվար-հունիս ամիսներին Գերմանիայի բոլոր օդանավակայաններից արտերկիր է մեկնել 55 մլն 157.000 մարդ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Այդ ընթացքում ուղևորահոսքի ամենամեծ անկումը գրանցվել է Թուրքիա և Բրազիլիա ուղղություններով: Եթե 2016թ. առաջին կիսամյակում Գերմանիայից Թուրքիա էր մեկնել 2 մլն 759.000 մարդ, ապա 2017թ. նույն ժամանակահատվածում Թուրքիա մեկող ուղևորների թիվը հասել է 2 մլն 507.000-ի:
Միևնույն ժամանակ, Գերմանիայից ամենամեծ թվով ուղևորներ են մեկնել դեպի Եգիպտոս. այս ուղղությունը նախընտրել է երկրից դուրս մեկնողների 49.4 տոկոսը: Եվրոպական երկրներից գերմանացիների ամենանախընտրելի ուղղությունը 2017թ. եղել է Իսպանիան: