|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունվարի 19-ին 5 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Պակիստանում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Թուրքիայում, Վրաստանում. էպիկենտրոններում մագնիտուտը գրանցել է 7 բալ ուժգնություն: Քութաիսիից 19 կիլոմետր հարավ գրանցված երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում:
«Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում գրանցվել է 3.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, իսկ Երեւանի հյուսիսային շրջաններում երկրաշարժի ուժգնությունը եղել է 2.4 բալ»,-ԵՐԿԻՐ-ին տեղեկացրեց Ազգայի սեյսմիկ պաշտպանության կենտրոնի պետի տեղակալ Հրաչյա Պողոսյանը: Վերջինս նաեւ հավաստիացրեց, որ զրուցել է Վրաստանի սեյսմիկ կենտրոնի ներկայացուցիչների հետ եւ պարզել, որ երկրաշարժի հետեւանքով եղել է միայն մասնավոր տների վնասներ: