|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է Արցախի պետհամալսարանի տնտեսագիտական եւ ճարտարագիտական ֆակուլտետների խումբ ուսանողների հետ: Հանդիպման թեման ԼՂՀ էներգետիկ համակարգում ներդրվող նոր տեխնոլոգիաներն էին:
Արա Հարությունյանը ուսանողներին տեղեկացրեց բիոէներգետիկայի զարգացման նպատակով կառավարության կողմից նախատեսվող քայլերը: Ըստ վարչապետի, մշակված համապատասխան ծրագրի իրականացումը թույլ կտա հանրապետությանն ապահովել իր էներգետիկ անկախությունը, ավելին` կստեղծվի էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն, հետեւաբար եւ նոր աշխատատեղեր: