|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քիչ առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցանակաբաշխությունը:
Առաջին խմբի հաղթող «Արարատ»-ը պարգեւատրվեց փոքր ոսկե մեդալներով եւ գավաթով։ Արդար խաղի մրցանակակիրը «Բանանց 2»-ն էր:
Բարձրագույն խմբում երկրրորդ եւ երկրորդ տեղերը գրաված «Ուլիս» եւ «ՙԲանանց» թիմերի պարգեւատրումից հետո, բեմ հրավիրվեցին Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»՚-ի ֆուտբոլիստները:
2010թ լավագույն ռմբարկուներ ճանաչվեցին Մարկոս Պիզելլին եւ Գեւորգ Ղազարյանը: Լավագույն խոստումնալից ֆուտբոլիստ` Վալտեր Պողոսյանը:
2010թ. լավագույն մարզիչ ճանաչվեց Վարդան Մինասյանը, իսկ տարվա լավագույն ֆուտբոլիստը Կառլեն Մկրտչյանն էր:
Տարբեր մրցանակներ էին սահմանվել նաեւ մի շարք լրատվամիջոցներ։ Այսպես`«ՙՖուտբոլ+» շաբաթաթերթը տարվա հայտնություն անվանակարգում մրցանակը շնորհեց «Բանանցի» ֆուտբոլիստ Վալտեր Պողոսյանին: Panarmenian.net լրատվական գործակալությունը մրցանակ հանձնեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, իսկ totalfootball.com կայքը առանձնացրեց ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանին:
Հատուկ մրցանակի արժանացավ Յուրա Մովսիսյանը:
Այս տարի մրցանակաբաշխությունից ձեռնունայն մնացին ֆուտբոլային մրցավարները: Ինչպես մեկնաբանեցին հանդիսավարները, նրանք կարմիր քարտ են ստացել ոչ անաչառ մրցավարության համար: