|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վրաստանից Ռուսաստան տանող Վերին Լարսի ճանապարհը բեռնատարների համար կրկին փակ է։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Նշենք, որ Վերին Լարս տանող ճանապարհը փակվել էր մարտի 6-ին, այնուհետև մարտի 7-ի երեկոյան բացվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։
«Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գուդաուրի–Կոբի հատվածում արգելվել է երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրությունում։