|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ Բաքվում պաշտոնապես փակվել է «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը։
Հիշեցնենք, որ դեռ անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանի իշխանությունները կասեցրել էին գրասենյակի աշխատանքը, առգրավել գույքը, տեխնիկական սարքավորումները, փաստաթղթերը, բերման ենթարկել գրասենյակի աշխատակիցներին, սպառնացել նրանց:
Ռադիոկայանի Բաքվի գրասենյակի ղեկավար Նենադ Պեյիչը հայտնել է, որ իրենք պատասխան քայլեր են ձեռնարկելու, միեւնույն ժամանակ հայտարարել, որ «Ռադիո Ազատլիկը» կշարունակի թողարկել լուրեր եւ հաղորդումներ` թվային եւ արբանյակային միջոցներով։