|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կորյունի 23 հասցեում բռնկված հրդեհից անցել է արդեն 12 օր, իսկ պատճառների մասին եզրակացություն դեռ չկա:
Պարզելու համար, թե ինչու մինչ օրս պատրաստ չէ եզրակացությունը, դիմեցինք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանին: Նա ասաց, որ դեռևս փորձաքննություն է անցկացվում, եզրակացությունն ուշանում է, որովհետև կան տուժած բնակիչներ, ովքեր փակել են իրենց տան դռները, գնացել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին, ժամը՝ 22.30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կորյունի 23 շենքի հարակից տարածքում գտնվող բնական գազի խողովակաշարում:
Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի հատուկ փրկարար ջոկատի երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.23-ին, մարվել` 02.12-ին:
Այրվել են Սբ.Մեսրոպ Մաշտոցի պողոտայի 52 և 54 և Կորյունի փողոցի 21 և 21ա շենքերի միջև գտնվող սեփական տների մի մասն ամբողջությամբ, մի մասը` մասամբ և դրանց տանիքները 1500 քմ մակերեսով:
Զոհեր և վիրավորներ չեն եղել, բայց բնակիչները մնացել են անօթևան: