|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նոյեմբերի 17-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հրդեհի առաջացման նախնական երկու վարկած կա` բաց կրակը և կարճ միացումը: Այս մասին yerkir.am- հետ զրույցում ասաց պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Վլադիմիր Վահանյանը:
Նա նշեց, որ հրդեհի պատճառի, ինչպես նաև պարզել հասցված վնասի չափի մասին ավելի ստույգ հնարավոր կլինի ասել, փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո:
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր Ուսանողների միջազգային օրվա առթիվ ՀՀԿ երիտթեւի կազմակերպած համերգից հետո: Արդյունքում` այրվել էր շոգեբաղնիքը՝ մոտ 25 քմ, ջերմահարվել էին հարակից սենյակները (25 քմ):
Համալիրի պատասխանատուների խոսքով` հրդեհը մոտ 200 մլն դրամի նյութական վնաս է առաջացրել, սակայն, մեր տեղեկություններով, հասցված վնասը չի գերազանցում անգամ 1 մլն դրամը: