|
Փոխարժեքներ
09 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Ռուսաստանի Դաշնությունը չի սատարի ԵԱՀԿ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթերում «Վրաստանի հակամարտությանե մասին ձևակերպումները: Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Աստանայում տեղի ունեցող ԵԱՀԿ գագաթաժողովի իր ելույթում:
Պատրաստակամություն հայտնելով գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում աջակցություն հայտնել վրացական խնդրի առնչությամբ ժնևյան քննարկումներին, Ռուսաստանն, այդուհանդերձ, ըստ ԱԳ նախարարի, երբեք չի համաձայնի, որ այդ քննարկումները վերաբերեն այսպես կոչված վրացական հակամարտությանը: Ըստ Լավրովի, նման կերպ են փորձում Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները ձևակերպել արևմտյան երկրների ներկայացուցիչները: