|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ըստ Hurriyet-ի` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը խոսել է վարչապետ Էրդողանի` Facebook-ն ու Youtube-ը փակելու հայտարարության մասին:
«Նախ կցանկանամ հիշեցնել, որ Թուրքիան օրենքի և ժողովրդավարական երկիր է: Ցանկանում ենք, որ ազատություններն ավելի կայունանան: Հետ զարգանալու մասին խոսք անգամ լինել չի կարող: Արդեն ոչ ոք չի կարոտել հետ քայլը Թուրքիայում: Երկրում համացանցի մասին օրենքից տեղյակ եք: Որոշ անհամաձայնություններ կային, սակայն դա էլ ուղղվեց: Facebook-ն ու Youtube-ը համաշխարհային պլատֆորմներ են, դրանք փակելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Մենք միշտ հպարտանում ենք ազատությունների ընդլայնումով»,- ասել է Գյուլը: