կարևոր
397 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-20 18:34
Քաղաքական

Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին

Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել են։ Այս մասին հայտնել է փաստաբան Հայկ Ալումյանը։

Որպես պատճառ՝ նշվում է դատարանի ծանրաբեռնվածությունը։

Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության պետք է քննվեր՝ 18։00-ին, Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը՝ 18։30-ին։