|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին այսօր ժամը 16:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում Փարաքար գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Փարաքար գյուղի Գասպարյան փողոցի բնակիչներ` հայր և որդի, 44-ամյա Արմեն Վարդանի Պետրոսյանն է և 19-ամյա Վարդան Արմենի Պետրոսյանը:
Հիվանդանոցից հայտնել են, որ Վարդանը ստացել է վնասվածք` կտրած- ծակած թափանցիկ վերք կրծքավանդակի հատվածում, իսկ Արմենին այս պահին վիրահատում են:
Վաղարշապատի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դանակահարված հայր ու որդի հիվանդանոց են տեղափոխվել Փարաքարի միջնակարգ դպրոցի մոտից:
Մանրամասները՝ այստեղ։