կարևոր
652 դիտում, 2 ժամ առաջ - 2026-10-20 16:18
Իրավական

Սպանություն Արագածոտնի Փարպի գյուղում. ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած անձին

Սպանություն Արագածոտնի Փարպի գյուղում. ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած անձին

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։11-ին, Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում տղամարդուն գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, հրազենային վնասվածք է պատճառել Երևանի 34-ամյա մի բնակիչ։

34-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախնական տվյալներով հանցագործությունը կատարվել է վերափոխված գազային ատրճանակով։ Կատարվում է նախաքննություն։