|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը գրում է.
«Իրականությունը հետևյալն է․ հասել են պետական աշխատավարձերի համակարգին և ինքնամոռաց ուտում են, ուտում ու ուտում։ Անամոթաբար, ախորժակով՝ ճպճպացնելով։ Իսկ ինչպե՞ս կարելի է այլ կերպ անվանել մի իրավիճակ, երբ կենսաթոշակների և վարչապետի, նախարարների, պատգամավորների ու մյուս հեղափոխականների աշխատավարձերի բարձրացման տարբերությունը հազարապատիկ է։ Թոշակառուների թոշակը բարձրացրել են 1000 դրամով, իսկ իրենց աշխատավարձերը՝ միջինը 1 000 000 դրամով։
Քաղաքական հետապնդումը չի լինում «պոզով պոչով»։ Քաղաքական հետապնդման սահմանման համար կան հստակ չափանիշներ, և Գագիկ Ծառուկյանը պարզապես դասագրքային օրինակ է, որը լիովին համապատասխանում է այդ սահմանմանը։
Հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ տեղի ունեցող ամեն ինչ կարելի է բնութագրել մեկ նախադասությամբ՝ սեփական գործընկերների հանդեպ արագ-արագ «շուստրավատի» փորձ։ Թե՛ ռուս, թե՛ եվրոպացի գործընկերներին։ Այլ կերպ այս իշխանությունների կողմից ՝ Մոսկվայի ուղղությամբ արվող խոնարհումներն ու սիրաշահումները բացատրել հնարավոր չէ։
Թույլ տվեք հիշեցնել, որ նախընտրական շրջանում ներկայիս իշխանությունն օգտագործում էր բացառապես ատելություն և շանտաժ։ Այն ատելություն էր սերմանում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ և սեփական ժողովրդին շանտաժի ենթարկում պատերազմով։
Ինչպես պարզվեց, այդ շանտաժը պարզապես սովորական սուտ էր»։