|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ավարտվել է Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունը:
Մրցաշարի ավարտին թիմային հաշվարկի արդյունքում Հայաստանի երիտասարդական հավաքականը միավորների հաշվարկով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ Մ23 տարեկանների թիմը 4-րդն է:
Իսկ մրցաշարի լավագույն մարզիկ է ճանաչվել երիտասարդների ոսկե մեդալակիր 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանն է, երկրորդ մարզիչը` Վահրամ Գևորգյանը: Մինչև 23 տարեկանների թիմի ավագ մարզիչը Դավիթ Մուրադյանն է:
Երիտասարդներ`
65 կգ` Դավիթ Առաքելյան - պոկում վարժություն` արծաթե մեդալ
70 կգ` Սամվել Մարտիրոսյան – բրոնզե մեդալ
75 կգ` Նարեկ Գրիգորյան –ոսկե մեդալ
85 կգ` Նարեկ Մկրտչյան – բրոնզե մեդալ
95 կգ` Վալերիկ Մկրտչյան – պոկում վարժություն` արծաթե մեդալ
77 կգ` Աննա Ամրոյան – պոկում վարժություն` բրոնզե մեդալ
86 կգ` Էմմա Պողոսյան – ոսկե մեդալ
Մ23 տարեկաններ
60 կգ` Սեյրան Խուդանյան- բրոնզե մեդալ
57 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան – ոսկե մեդալ
75 կգ` Տիգրան Կարապետյան –արծաթե մեդալ
85 կգ` Մարտին Պողոսյան – արծաթե մեդալ