կարևոր
595 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-19 15:59
Հասարակություն

Օտարերկրյա քաղաքացին ընկել է Տիչինայի փողոցի ջրատարը

Օտարերկրյա քաղաքացին ընկել է Տիչինայի փողոցի ջրատարը

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18։43-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցին հարակից ջրատարում քաղաքացի կա, չի կարողանում դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն օտարերկրյա քաղաքացուն անվնաս դուրս են բերել ջրատարից։